«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
| 
 15 փետրվարի 2011 թ.  | 
 N 55-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 3660-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3660-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանով հաստատված հավելվածներում «հազար դրամ» և «հազար դրամով» բառերը փոխարինել համապատասխանաբար «դրամ» և «դրամով» բառերով,
2) հրամանով հաստատված հավելվածներից հանել «Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից տրամադրված» և «, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ» բառերը,
3) հրամանի N 2 հավելվածով սահմանվածում «հազ. դրամ» բառերը փոխարինել «դրամ» բառով,
4) հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
5) հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետով հաստատված N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետի: Սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 1-ից:
| 
 Կոմիտեի նախագահ  | 
 Գ. Խաչատրյան  | 
| 
 Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թ. փետրվարի 15-ի N 55-Ն հրամանի  | 
| 
 «Հավելված N 5 ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թ. դեկտեմբերի 2-ի N 3660-Ն հրամանի  | 
Ձև
| 
 ______________________________ հարկային  | 
| 
 տեսչության պետ՝ ________________________  | 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
| 1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը ________________________________________ | 
| 
 ______________________________________________________________________________  | 
| 
 2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  | 
 | 
| 
 3. Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված գործունեության տեսակը`  | 
| 
 4. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատիկ թիվը  | 
 2000  | 
| 5. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. __________________________________________ | 
| 
 ________________________________________________________________ ամիսների համար տառերով լրացվում են ամիսները  | 
6. Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները`
| 
 N  | 
 Ավտոմեքենայի  | 
 Ելակե-տային տվյալը  | 
 Ուղղիչ գործա-կիցը  | 
 Լրացուցիչ ուղղիչ գործակիցը  | 
 Հաստատագրված վճարի ամսական չափը, դրամ  | 
 Օբյեկտի նույնականաց-ման համարը` լրացվում է հարկային տեսչության կողմից  | |
| 
 մակնիշը  | 
 պետ. համա-րանիշը  | ||||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
| 
 Ընդամենը  | 
 X  | ||||||
| 
 Կազմակերպության տնօրեն(անհատ ձեռնարկատեր)  | 
 ____________________________  | 
հաշվառված է_________ ՀՏ կողմից | 
| Հաշվապահ | 
  ____________________________   | 
 թիվ ________________ Կ. Տ.  | 
| Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը | 
 ______ ___________________ 20 թ. (լրացվում է հարկային տեսչության կողմից)  | 
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) և կնքելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին: Ավտոտրանսպորտային գործունեության յուրաքանչյուր տեսակի` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում, ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն, համար ներկայացնում է առանձին հայտարարություն: Ընդ որում, տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարության մեջ փոփոխություն կատարելու դեպքում նախապես գրավոր ներկայացվում է նոր հայտարարություն:
2. Հայտարարության ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
3. Հայտարարության ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):
4. Հայտարարության ձևի 3-րդ կետում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում, ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:
5. Հայտարարության ձևի 5-րդ կետում հաջորդականությամբ լրացվում են գործունեության իրականացման ամիսները:
6. Հայտարարության ձևի 6-րդ կետի աղյուսակի`
1) 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշը: Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում 3-րդ սյունակում լրացվում է դեղին հիմնագույնի համարանիշը,
2) 4-րդ սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալը`
ա. թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորների փոխադրման համար` 1.0,
բ. ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն իրականացնելու համար` ավտոբուսի (միկրոավտոբուսի) նստատեղերի քանակը,
գ. բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար` ավտոմեքենայի բեռնատարողությունը (տոննաներով),
3) 5-րդ սյունակում լրացվում է հաստատագրված վճարի հաշվարկման համար սահմանված ուղղիչ գործակիցը, այդ թվում`
ա. թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման համար «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդված 1-ին մասով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
բ. ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն իրականացնելու համար երթուղիների հետ կապված Օրենքի 41-րդ հոդված 3-րդ մասի «ա» կամ «բ» ենթակետով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
գ. բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար գոտիականության հետ կապված Օրենքի 41-րդ հոդված 2-րդ մասով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
4) 6-րդ սյունակում լրացվում է մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար Օրենքի 41-րդ հոդված 3-րդ մասի «գ» ենթակետով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը` 1.3,
5) 7-րդ սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային գործունեությունից հաստատագրված վճարի ամսական չափը` դրամներով: Օրենքի 39-րդ հոդվածի համաձայն հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է`
ա. թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրման համար` 2000 x 1.0 x ուղղիչ գործակից,
բ. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսով ուղևորափոխադրման համար` 2000 x նստատեղերի քանակ x ուղղիչ գործակից,
գ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման համար` 2000 x նստատեղերի քանակ x ուղղիչ գործակից x լրացուցիչ ուղղիչ գործակից,
դ. բեռնատար ավտոմեքենայով բեռնափոխադրումների համար` 2000 x բեռնատարողություն x ուղղիչ գործակից,
6) 8-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:»:
| 
 Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թ. փետրվարի 15-ի N 55-Ն հրամանի  | 
| 
 «Հավելված N 8 ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թ. դեկտեմբերի 2-ի N 3660-Ն հրամանի  | 
Ձև
| 
 ______________________________ հարկային  | 
| 
 տեսչության պետ՝ ________________________  | 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
| 1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը ________________________________________ | 
| 
 ______________________________________________________________________________  | 
| 
 2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  | 
 | 
| 3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________________________ | 
| 
 _________________________________________________________________________________  | 
| 
 4. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. ___________________________ եռամսյակի համար  | 
| 
 Ցուցանիշը  | 
 Չափի միավոր  | 
 Թվային արտահայտությամբ  | |
| 
 1  | 
 Սահմանային չափը  | 
 դրամ  | 
|
| 
 2  | 
 Իրացման շրջանառությունը  | 
 դրամ  | 
|
| 
 3  | 
 Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը  | 
 տեղ  | 
|
| 
 4  | 
 Իրացման շրջանառությունը մեկ աշխատատեղի հաշվով   | 
 դրամ  | 
| 
 Կազմակերպության տնօրեն(անհատ ձեռնարկատեր)  | 
 ____________________________  | 
հաշվառված է_________ ՀՏ կողմից | 
| Հաշվապահ | 
  ____________________________   | 
 թիվ ________________ Կ. Տ.  | 
| Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը | 
 ______ ___________________ 20 թ. (լրացվում է հարկային տեսչության կողմից)  | 
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հայտարարությունը լրացվում և ներկայացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար` առանձին-առանձին: Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:
2. Հայտարարության ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
3. Հայտարարության ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):
4. Հայտարարության ձևի 3-րդ կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի փաստացի գործունեության իրականացման վայրը (հասցեն):
5. Հայտարարության ձևի 4-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման եռամսյակը:
6. Հայտարարության ձևի աղյուսակի`
1) 1-ին կետում լրացվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանային չափը` դրամով,
2) 2-րդ կետում լրացվում է ավտոտեխսպասարկման կայանի գործունեությունից տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունը` դրամով,
3) 3-րդ կետում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը,
4) 4-րդ կետում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման մեկ աշխատատեղի հաշվով իրացման շրջանառությունը (տող 2/տող 3)` դրամով:»: