Գլխավոր տեղեկություն
Համար
N 518
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.09.01/21(119) Հոդ.576
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2001 թվականի N 518
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասին» N 603 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման հավելվածի 35-րդ և 36-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«35. ՀՀ պետական եկամուտների նախարարություն   414   3   -

36. ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային (մարզային) հարկային տեսչություններ   1365   -   -».

բ) որոշման հավելվածը լրացնել նոր` 611 և 612 կետերով`

«611. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե   180   2    -

612. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսատներ (տարածաշրջանային մաքսատներ) և մաքսային կետեր   620   -   -».

գ) որոշման հավելվածի «ընդամենը» տողում «128» թիվը փոխարինել «130» թվով:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան