Գլխավոր տեղեկություն
Համար
N 790-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2004-31.03.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.16/23(613) Հոդ.1376
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 790-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացի 1-ին փուլի` Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացի 1-ին փուլի` Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման և հաստատման աշխատանքների իրականացման ժամանակացույցով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշման N 1 հավելվածը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2004 թ.
դեկտեմբերի 2-ի N 790-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող մարմինները

Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները

Ա

1

2

3

4

 

1-ԻՆ ՓՈՒԼ

ՀՀ 2006-2008 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՄԺԾԾ) ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

 

1.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2004 թվականի դեկտեմբերի 7-ը

2.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2004 թվականի դեկտեմբերի 14-ը

3.

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների մասին ստացված առաջարկությունների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2004 թվականի դեկտեմբերի 21-ը

4.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծի կազմման մեթոդիկան ցուցումների մշակում և տրամադրում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի դեկտեմբերի 24-ը

5.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

անհրաժեշտության դեպքում ՀՀ 2006-2008 թթ. ՄԺԾԾ մշակման համար լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում     

ՀՀ ազգային     վիճակագրական ծառայություն,
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե,
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

մինչև 2004 թվականի դեկտեմբերի 28-ը

6.

Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ (այսուհետ` գլխադասային մարմիններ)

ոլորտի 2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ`
ա) քննարկումների ժամանակացույցի և գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ 2006-2008 թթ. պետական բյուջեների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորման նախնական չափաքանակների` այդ մարմինների հետ քննարկման կարգի սահմանում և դրա մասին այդ մարմիններին տեղեկացում,
բ) քննարկումների անցկացում

տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2004 թվականի դեկտեմբերի 25-ը

 

մինչև 2005 թվականի փետրվարի 1-ը

7.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում 2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն              

 

մինչև 2005 թվականի փետրվարի 1-ը (ըստ գլխադասային մարմինների սահմանած ժամանակացույցի)

8.

Գլխադասային մարմիններ չունեցող` առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական     կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում 2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի (քաղաքականության և ներառյալ` դրանով պայմանավորված ՀՀ 2006-2008 թթ. պետական բյուջեի ծախսերի նկարագրությունը) մշակում և ներկայացում (յուրաքանչյուրն` իրեն վերաբերող մասով)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2005 թվականի փետրվարի 1-ը

9.

Գլխադասային մարմիններ

իրենց ոլորտի 2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ` դրանով պայմանավորված ՀՀ 2006-2008 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները` ինչպես ամփոփ, այնպես էլ նաև ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակում և ներկայացում 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2005 թվականի փետրվարի 15-ը

10.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2006-2008 թթ. ծրագրի նախագծի մշակում, գնահատում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2005
թվականի
մարտի 2-ը

11.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2005-2007 թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` պետական բյուջե մասհանվող շահույթի) կանխատեսումների մշակում և մանրամասն հիմնավորումներով ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2005
թվականի
մարտի 2-ը

12.

ՀՀ ազգային     վիճակագրական ծառայություն,
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե,
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկի` ՀՀ 2006-2008 թթ. ՄԺԾԾ մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկում նշված պարբերականության

13.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2006-2008 թթ. ծրագրի նախագծի քննարկում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ

 

մինչև 2005
թվականի
մարտի 16-ը

14.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

գլխադասային մարմինների և գլխադասային մարմիններ չունեցող` առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմինների հետ 2006-2008 թթ. միջնաժամկետ քաղաքականության փաստաթղթերը քննարկելու համար հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2005
թվականի
մարտի 16-ը

15.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

պետական կառավարման մարմինների մշակած ՄԺԾԾ հայտերից յուրաքանչյուրի առնչությամբ եզրակացության նախապատրաստում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքներ համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2005
թվականի
մարտի 22-ը

16.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մակրոտնտեսական և հարկաբյուջետային կանխատեսումների մեջ տեղ գտած փոփոխությունների նկարագրության, ինչպես նաև յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2006-2008 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2005
թվականի
մարտի 22-ը

17.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2006-2008 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2005
թվականի
ապրիլի 5-ը

18.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ընդհանուր ծախսերում փոփոխություններ կատարելու (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2006-2008 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2005
թվականի
ապրիլի 7-ը

19.

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2006-2008 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2005
թվականի
ապրիլի 14-ը

20.

ՀՀ կառավարության աշխատակազմ

2006-2008 թթ. չափաքանակների վերաբերյալ ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումների մասին տեղեկացում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև 2005
թվականի
ապրիլի 16-ը

21.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտային ՄԺԾԾ նախագծերի մշակում և ներկայացում

Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

մինչև 2005
թվականի
ապրիլի 30-ը

22.

Գլխադասային մարմիններ չունեցող` առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական     կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2006-2008 թթ. ՄԺԾԾ նախագծերի (ծախսային ռազմավարության) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2005
թվականի
ապրիլի 30-ը

23.

Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

ավարտուն տեսքի բերված իրենց ոլորտի 2006-2008 թթ. ՄԺԾԾ նախագծերի (ծախսային ռազմավարության), ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2006-2008 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների մասին առաջարկությունները, մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2005
թվականի
մայիսի 10-ը

24.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ 2006-2008 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերջնական տարբերակի կազմում և ներկայացում

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև 2005
թվականի
մայիսի 25-ը

25.

ՄԺԾԾ մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ՀՀ 2006-2008 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերջնական տարբերակի ներկայացում

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև 2005
թվականի
հունիսի 1-ը

26.

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ՀՀ 2006-2008 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև 2005
թվականի
հունիսի 8-ը

27.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումներին համապատասխան ՀՀ 2006-2008 թթ. պետական   միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի ճշգրտում (ըստ անհրաժեշտության) և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2005
թվականի
հունիսի 15-ը

28.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ 2006-2008 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2005
թվականի
հուլիսի 1-ը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2004 թ.
դեկտեմբերի 2-ի N 790-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

ՀՀ պաշտպանության նախարար

 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչներ (խորհրդակցական ձայնի իրավունքով)`

 

Գ. Մինասյան

- ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

 

Գ. Մխեյան

- ՕԵԿ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

 

Հ. Կարապետյան

- ՀՅԴ-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան