Գլխավոր տեղեկություն
Համար
N 456
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.06/21(153) Հոդ.509
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2001 թվականի N 456

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468, սեպտեմբերի 18-ի N 556, նոյեմբերի 6-ի N 616, 2000 թվականի հունվարի 17-ի N 17, հուլիսի 3-ի N 415 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության`

ա) 4-րդ կետի`

«ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի) և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների խմբագրությունների կանոնադրությունների գրանցումը».

«ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) կուսակցությունների, հասարակական միավորումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով».

բ) 5-րդ կետի`

«ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի) և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումն ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների խմբագրությունների կանոնադրությունների գրանցումը».

«ժե1» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժե1) իրականացնում է կուսակցությունների, հասարակական միավորումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով»:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 273 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 31-ի N 538, 1999 թվականի հունվարի 18-ի N 18, հոկտեմբերի 18-ի N 651, 2000 թվականի փետրվարի 10-ի N 47, հուլիսի 3-ի N 415 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում`

ա) «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչություն» տողը փոխարինել «Պետական ռեգիստրի կենտրոնական մարմին (վարչություն)» տողով.

բ) հանել «Կուսակցությունների, լրատվության միջոցների, հասարակական և այլ կազմակերպությունների գրանցման վարչություն» տողը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372, սեպտեմբերի 3-ի N 552, հոկտեմբերի 27-ի N 647, 2000 թվականի մայիսի 17-ի N 272, հուլիսի 3-ի N 415 որոշումների խմբագրությամբ) N 1 հավելվածի «ՀՀ արդարադատության նախարարության համակարգ» բաժնում «ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստր» բառերը փոխարինել «ՀՀ պետական ռեգիստր» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան