ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2004 թվականի N 318-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության N 15 պաշտոնի անձնագրի VII գլխի 11-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներին, արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության, տնտեսական մրցակցության պաշտպանության, ներդրումների և արտահանման խթանման բնագավառներին, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ` վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող այլ հարցերին վերաբերող` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացված մյուս փաստաթղթերի քննարկումներին վարչության պետի միջոցով հրավիրում է տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին կամ այլ պաշտոնատար անձանց»:
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության առաջատար մասնագետի քաղաքացիական ծառայության N 20 պաշտոնի անձնագրի VII գլխի 11-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) տրանսպորտի (ավտոմոբիլային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, մետրոպոլիտեն, քաղաքացիական ավիացիա) ոլորտին, ավտոճանապարհների շահագործման բնագավառին, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ` վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող այլ հարցերին վերաբերող` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացված մյուս փաստաթղթերի քննարկումներին վարչության պետի միջոցով հրավիրում է տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին կամ այլ պաշտոնատար անձանց».
գ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի գլխավոր մասնագետների քաղաքացիական ծառայության NN 144 և 145 պաշտոնների անձնագրերի VI գլխի 10-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ունի կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ կամ տեղեկատվություն և հաշվողական տեխնիկա մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն 2 տարվա ստաժ, կամ առնվազն 5 տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին 3 տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2007 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտում` առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մայիսի 10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|