Basic information
Number
N 24-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (09.02.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2011.03.01/5(388) Հատուկ բաժին
Enactment organisation
Բնապահպանության նախարար
Enactment date
08.02.2011
Signing organisation
Բնապահպանության նախարար
Signing date
08.02.2011
Effective date
09.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 փետրվարի 2011 թ.
ք. Երևան

 N 24-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԵՎԱՉՈՒՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Սևաչունի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի հունվարի 21-ի դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Սևաչունի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» թիվ Ա-049 լիցենզիան։

2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու, կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից։

3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ՝ Ս. Պապյանի վրա։

 

Նախարար՝

 Ա. Հարությունյան