Գլխավոր տեղեկություն
Համար
N 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.31/8(532) Հոդ.92
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.01.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2001 թվականի N 31

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 213 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 213 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի N 857 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի յոթերորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության (ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան