ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2003 թվականի N 308-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի օգոստոսի 15-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի N 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 488-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման առաջին կետը «մարզպետներին (Երևանի քաղաքապետին)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|