ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2003 թվականի N 644-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի օգոստոսի 15-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի N 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 488-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել, որ «LL55» նիշերով ավարտվող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|