ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2003 թվականի N 484-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 370 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը, որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 370 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված`
ա) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրության 11-րդ կետում և հանձնաժողովի անհատական կազմում «ներքին գործերի նախարարի» բառերը փոխարինել «ոստիկանության պետի» բառերով.
բ) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմում Ա. Մկրտչյանի, Ռ. Մարտիրոսյանի և Է. Ղազարյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ն. Դավիդյանին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Ա. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Երիցյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հոկտեմբերի 8 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|