Գլխավոր տեղեկություն
Համար
N 467
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 1996 թվականի N 467

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 66035 հազ. դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային (Երևանի քաղաքային) ընտրական հանձնաժողովների ծախսերի ֆինանսավորումը կատարել համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերն իրականացնել պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների տեղական բյուջեների միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների հետ համատեղ ապահովել համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, համաձայն NN 3 և 4 հավելվածների:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար

Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 15-ի N 467 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

NN
ը/կ

Ծախսերի անվանումը

Գումարը  (դրամ)

1

2

3

1.

Աշխատանքի վարձատրման ֆոնդը-ընդամենը

այդ թվում`

ա) կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր հիմունքներով աշխատողներին վճարումներ (10 մարդ x 8000 դրամ x 3 ամիս)
բ) պայմանագրային հիմունքներով աշխատանքի հրավիրված մասնագետներին և խորհրդատուներին վճարումներ

440000


240000
200000

2.

Աշխատավարձի վրաեկ

162800

3.

Հրատարակչական-խմբագրական գործունեության ծախսեր

այդ թվում`

ա) ընտրողների ցուցակների լրացման համար ձևաթղթերի (բլանկների) տպագրում
բ) քվեաթերթիկների տպագրում
գ) դրոշմների պատրաստում
դ) կտրոնների տպագրում
ե) հիշեցման թերթիկների տպագրում
զ) զանազան ձևաթղթերի տպագրում
է) պլակատների տպագրում
ը) «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի տպագրում

19497200

615000
7000000
2627200
1510000
215000
3010000
1510000
3010000

4.

Տպագրության համար անհրաժեշտ թղթի ձեռքբերման ծախսեր

24000000

5.

Տրանսպորտային ծախսեր (այդ թվում` տպագրական թղթի և պատրաստի ձևաթղթերի տեղափոխման)

10000000

6.

Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր (մամուլ, հեռուստառադիոհաղորդումներ, կլոր սեղան)

5000000

7.

Քաղաքային, միջքաղաքային, կառավարական հեռախոսակապի ծախսեր

600000

8.

Փոստ-հեռագրական ծախսեր

600000

9.

Գործուղման ծախսեր

1000000

10.

Կազմտեխնիկայի, գրասենյակային գույքի ձեռքբերման ծախսեր

600000

11.

 Համակարգիչների շահագործման ծախսեր

1000000

  Ընդամենը

62900000

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 15-ի N 467 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

Մարզային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

NN
ը/կ

Ծախսերի անվանումը

Գումարը
(դրամ)

1.

2.
3.
4.
5.
6.
7.

Պայմանագրային հիմունքներով աշխատանքի հրավիրված
մասնագետներին վճարումներ (2 մարդ x 8000 դրամ x 2 ամիս)
Հրատարակչական-խմբագրական ծախսեր
Նախընտրական քարոզչության կազմակերպման ծախսեր
Կապի ծառայության ծախսեր
Գործուղման ծախսեր
Տրանսպորտային ծախսեր
Տարածքի վարձակալության, գույքի ձեռքբերման, գրասենյակային ծախսեր


32000
72285
72285
18072
36143
36143
18072

  Ընդամենը

285000

 11 մարզային հանձնաժողովների ծախսեր   3135000

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 15-ի N 467 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

Համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

NN
ը/կ

Ծախսերի անվանումը

Գումարը
(դրամ)

1.

2.
3.
4.
5.
6.
7.

Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին վճարումներ
(2 մարդ x 8000 դրամ x 2 ամիս)
Հրատարակչական-խմբագրական ծախսեր
Նախընտրական քարոզչության կազմակերպման ծախսեր
Կապի ծառայության ծախսեր
Գործուղման ծախսեր
Տրանսպորտային ծախսեր
Տարածքի վարձակալության, գույքի ձեռքբերման, գրասենյակային ծախսեր

 

32000 22120 22120 4425 8849 8849 6637

  Ընդամենը

105000

 

Բացի դրանից, ընտրողների ցուցակների մեքենագրում (յուրաքանչյուր ընտրողի համար` 5 դրամ)

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 4
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 15-ի N 467 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

NN
ը/կ

Ծախսերի անվանումը

Գումարը
(դրամ)

1.
2.
3.
4.

Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին վճարումներ (1 մարդ x 8000 դրամ x 2 ամիս)
Կապի ծառայության ծախսեր
Տրանսպորտային ծախսեր
Տարածքի վարձակալության, գույքի ձեռքբերման, գրասենյակային ծախսեր

16000
2000
10000
4000

  Ընդամենը

32000

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան