ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2003 թվականի N 63-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ» TF-050298 ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Պետական հատվածի բարեփոխումների ծրագրի նախապատրաստման համար Նիդերլանդների դրամաշնորհ» TF-050298 նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
3. Նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. փետրվարի 17 Երևան |