Գլխավոր տեղեկություն
Համար
N 694
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.30/24(122)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2000 թվականի N 694

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620, 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 202 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառումների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունները լուծարելու մասին» N 544 որոշմանը համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 18-ի N 636 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածում`

ա) «55. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն» տողում «25» թիվը փոխարինել «70» թվով.

բ) ուժը կորցրած ճանաչել 57, 59, 61, 63, 65, 67, 69, 71, 73, 75 և 77-րդ տողերը:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման N 1 հավելվածից հանել «ՀՀ առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման, վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչություններ» բաժինը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունների կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 202 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան