Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2003-01.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.311
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 225-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 5-ԱՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն անտառային հրդեհների մասին» Ձև թիվ 5-ատ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 225-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 5-ԱՏ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Անտառային հրդեհների մասին» ձև N 5-ատ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 15-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՀՐԴԵՀՎԱԾ ԱՆՏԱՌՏԱՐԱԾՔԸ

 

5. Տող 101-ում բերվում է անտառային հողերի ընդհանուր տարածքը, որից առանձնացվում է անտառածածկ տարածքը (տող 102): Անտառածածկ տարածքների մեջ մտնում են փաստացի փայտանյութի տեսակներով ծածկված տարածքները, որոնք կազմում են անտառբուսականությունը, չհամակցվող անտառ-կուլտուրաները, անտառային տնկարկներն ու տնկադաշտերը, ինչպես նաև ոչ անտառածածկ այն տարածքները, որոնք նախատեսված են անտառաճեցման համար (ցանցառ բուսածածկ, բուսազուրկ, հրդեհված, ոչնչացված տարածքներ, հատատեղեր, բացատներ, ամայի տեղեր):

6. Տող 103-ում բերվում է մակերեսային, բարձրադիր, ստորգետնյա (գրունտային, գրունտատորֆային) հրդեհված տարածքները, որոնցից առանձնացվում է վերգետնյա (տող 104) և ստորգետնյա (տող 105) տարածքները:

7. Տող 106-ում բերվում է մակերեսային, բարձրադիր, ստորգետնյա (գրունտային, գրունտատորֆային) հրդեհված անտառածածկ տարածքները, որոնցից առանձնացվում է վերգետնյա (տող 107) և ստորգետնյա (տող 108) տարածքները:

8. Հաշվետվությունում չեն արտացոլվում անտառային տարածքներում տնտեսական նպատակներով կատարված հետևյալ աշխատանքները. հատատեղերում կուտակված հատման մնացորդների, փայտանյութից մնացած անպետքության (չոր, կանգուն մնացած ծառերի մասեր, հողմակործան ծառեր և մասեր) հրդեհումը՝ սանիտարական և անտառվերականգնման նպատակներով:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

 

9. Տող 201-ում բերվում է հաշվետու տարում պետական անտառային ֆոնդում հրդեհների ընդհանուր քանակը:

10. Տող 202-ում բերվում է գյուղատնտեսական օբյեկտների կողմից անտառային բացատներում, մարգագետիններում, խոզաններում խոտերի այրումից առաջացած անտառային հրդեհների քանակը:

11. Տող 203-ում բերվում է անտառմթերմամբ զբաղվող կազմակերպությունների մեղքով առաջացած հրդեհների քանակը:

12. Տող 204-ում բերվում է անտառներում հետախուզական-որոնողական աշխատանքներ իրականացնող քարտեզագրական, երկրաբանական, անտառտնտեսվարական (անտառկառուցողական) և այլ արշավների մեղքով առաջացած անտառային հրդեհների քանակը:

13. «Այլ կազմակերպությունների մեղքով» տողում (205) բերվում է այն հրդեհների քանակը, որոնք առաջացել են.

1) տորֆի, նավթի, գազի հետախուզությամբ և արդյունահանմամբ, անտառային արդյունագործությամբ (փայտածուխի պատրաստում, խեժաթորում, խեժածորում, խեժակտրվածքների պատրաստում և այլն) զբաղվող կազմակերպությունների մեղքով,

2) անտառներում զանգվածային միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների մեղքով,

3) անտառային տարածքներով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային գործող ճանապարհների (բացի անտառկրող), էլեկտրահաղորդման, կապի, ռադիոֆիկացիայի և խողովակաշարի տեղադրմամբ ու շահագործմամբ զբաղվող կազմակերպությունների մեղքով:

14. Տող 206-ում բերվում է բնակչության կողմից հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով առաջացած անտառային հրդեհների քանակը:

15. Տող 207-ում բերվում է կայծակի հետևանքով առաջացած անտառային հրդեհների քանակը:

16. Տողեր 202-207-ում չթվարկված հրդեհների պատճառները բերվում են տողեր 208 և հետագա ազատ տողերում:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԸ

 

17. Սյունակ 1-ում բերվում է անտառտնտեսություն վարող կազմակերպությունների մեղքով ծագած հրդեհներից ոչնչացած մթերված փայտանյութն ու անտառն արմատի վրա:

18. Սյունակ 2-ում բերվում է հրդեհի հետևանքով անտառտնտեսությանը հասցված վնասի գումարի չափը:

19. Տող 302-ում բերվում է ապրանքային արժեքի կորուստն ի հաշիվ անտառի փչացմանն ու այրվելուն արմատի վրա:

20. Տող 303-ում բերվում է անտառտնտեսությունը վարող կազմակերպությունների մթերած անտառմթերքի ոչնչացած և փչացած մասի ծավալը:

21. Տող 304-ում բերվում է անտառտնտեսություն վարող կազմակերպություններին պատկանող շենքերի, կառուցվածքների և գույքի ոչնչացած մասի արժեքը:

22. Տող 305-ում բերվում է անտառվերականգման աշխատանքների՝ ոչնչացվածների փոխարեն բնական ծագման, նոր տնկիների և անտառային կուլտուրաների աճեցման, ծախսերը:

23. Տող 306-ում բերվում է պետական նշանակության անտառներում այրված տարածքների և հրդեհից առաջացած անպետքությունից մաքրման աշխատանքների արժեքը:

24. Տող 307-ում բերվում է հրդեհների մարման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՇԱՐԺԸ

 

25. Տող 401-ում բերվում է հրդեհների հետևանքով ակտավորված նյութերի քանակը:

27. Տող 402-ում բերվում է անտառային պահախմբի կողմից հայտնաբերված, արձանագրված և ակտավորված գործերով վարչական կարգով տուգանման դեպքերի քանակը, իսկ փաստացի գանձված տուգանքը` տող 403-ում:

28. Տող 404-ում բերվում է նշանակված վարչական տուգանքը, որից առանձնացվում է փաստացի գանձվածը (տող 405):

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում

______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձև N 5-ատ
տարեկան


Հաստատված է՝ ՀՀ
վիճակագրության պետական
խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 225-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական
ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության
նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը՝ մինչև փետրվարի 10-ը

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՆՏԱՌԱՅԻՆ  ՀՐԴԵՀՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

200….թ. համար

Բ ա ժ ի ն  1

Հրդեհված անտառտարածքը

Տողի
համարը

 

Ընդամենը, հա

Ա

Բ

1

101

Անտառային հողեր

 

102

որից՝ անտառածածկ

 

103

Հրդեհված տարածք

 

104

այդ թվում՝ վերգետնյա

 

105

 ստորգետնյա

 

106

Հրդեհված անտառածածկ տարածք

 

107

այդ թվում՝ վերգետնյա

 

108

 ստորգետնյա

 

Բ ա ժ ի ն  2

Հրդեհների առաջացումը

Տողի
համարը

 

Դեպքերի քանակը

Ա

Բ

1

201

Հրդեհների քանակը պետական անտառային ֆոնդում, ընդամենը

 

202

այդ թվում ըստ պատճառների`
գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզումից

 

203

անտառմթերողների մեղքով

 

204

արշավների մեղքով

 

205

այլ կազմակերպությունների մեղքով

 

206

բնակչության մեղքով

 

207

կայծակից

 

208

 

 

209

 

 

210

 

 

Բ ա ժ ի ն  3

Հրդեհների պատճառած վնասը

Տողի
համարը

 

Փայտանյութի
ծավալը, խոր.մ

Ընդամենը,
հազ.դրամ

Ա

Բ

1

2

301

Անտառտնտեսությանը պատճառված ընդհանուր վնասը

X

 

302

Այրված և
վնասված է

անտառը արմատի վրա

 

 

303

մթերված անտառանյութ

 

 

304

շենքեր, կառույցներ և այլ ունեցվածք

X

 

305

Անտառվերականգման աշխատանքների արժեքը

X

 

306

Տարածքի մաքրման աշխատանքների արժեքը

X

 

307

Հրդեհների մարման ծախսերը

X

 

Բ ա ժ ի ն  4

Հրդեհների հետ կապված հետաքննության գործերի շարժը

Տողի
համարը

 

Ընդամենը

Ա

Բ

1

401

Ակտավորված նյութերի (դեպքերի) քանակը

 

402

Անտառային պահախմբի կողմից
վարչական կարգով

տուգանման դեպքերի քանակը

 

403

գանձված տուգանքը, հազ. դրամ

 

404

Հետաքննությամբ վճռված տուգանքը, հազ. դրամ

 

405

որից` փաստացի գանձված է, հազ. դրամ

 

406

Այլ պատժամիջոցներով վճիռների քանակը

 

407

Բոլոր նյութերով առնչվող անձանց թվաքանակը

 

Կատարող ___________________

Հեռ. __________________

____________________ 200_թ.

Ղեկավար

Անուն, ազգանուն ___________________

Պաշտոն _________________________

Ստորագրություն ____________________