ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2002 թվականի N 809-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
1.1. Հայաստանի Հանրապետությունում 2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի քննարկմանը ներկայացնել՝
ա) մինչև 2003 թվականի փետրվարի 7-ը՝ հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկություններ,
բ) մինչև 2003 թվականի փետրվարի 7-ը՝ Հայաստանի Հանրապետությունում 2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման գործընթացում ընդգրկվող պետական կառավարման մարմինների ցանկի վերաբերյալ առաջարկություններ,
գ) մինչև 2003 թվականի մարտի 28-ը՝ պետական կառավարման մարմինների մշակած միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քաղաքականության փաստաթղթերը և յուրաքանչյուրի առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը առկա ծրագրերի շրջանակներում հնարավոր խնայողությունների և առաջարկվող նոր ծրագրերի առաջնահերթության մասին,
դ) մինչև 2003 թվականի մարտի 28-ը՝ ծախսային գերակայություններն արտացոլող փաստաթուղթը՝ պետական կառավարման մարմինների կողմից պատրաստված` միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քաղաքականության փաստաթղթերում արտացոլված հիմնական խնդիրների ամփոփ նկարագրությամբ,
ե) մինչև 2003 թվականի ապրիլի 11-ը՝ ամփոփ հաշվետվություն` ընդգծելով տնտեսական և ֆիսկալ կանխատեսումներում տեղ գտած փոփոխությունները և ընդհանուր ծախսերի, այդ թվում՝ նոր ծրագրերի ու միջոցառումների ֆինանսավորման համար առանձնացված ընդհանուր միջոցների վրա դրանց ազդեցությունը,
զ) մինչև 2003 թվականի մայիսի 30-ը՝ 2004-2006 թվականների ֆիսկալ քաղաքականությունը և ծախսային քաղաքականության ռազմավարությունն արտացոլող վերջնական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի փաստաթղթերը.
1.2. մինչև 2003 թվականի փետրվարի 28-ը պետական կառավարման մարմիններին տրամադրել միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման ուղեցույցները.
1.3. մինչև 2003 թվականի ապրիլի 2-ը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ, սահմանել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատման ենթակա՝ տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի ընդհանուր կառուցվածքն ու պետական կառավարման մարմինների կողմից այդ անվանացանկը կազմելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու կարգը (կարգի հիմքում դնելով 2003 թվականի համար սահմանված համանման կարգի հիմնադրույթները).
1.4. մինչև 2003 թվականի մայիսի 9-ը պետական կառավարման մարմիններին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումների մասին՝ նրանց հնարավորություն տալով ավարտել իրենց ծախսային ռազմավարությունները կամ միջնաժամկետ ծախսերի ծրագրերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության ծախսային գերակայությունների և հաշվի առնելով ֆիսկալ սահմանափակումները.
1.5. մինչև 2003 թվականի հունիսի 20-ը պետական կառավարման մարմիններ ուղարկել 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումները՝ դրանցում արտացոլելով քաղաքականության գերակայությունների, պետական կառավարման մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների և նոր ծրագրերի ու միջոցառումների ֆինանսավորման իմաստով համեմատաբար առաջնահերթ համարվող պետական կառավարման մարմինների մասին 2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի բնագավառում Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից ընդունված որոշումները.
1.6. մինչև 2003 թվականի հունիսի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել 2004 թվականի բյուջեների նախագծերի կազմման, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի ձևերի և դրանք ներկայացնելու վերաբերյալ մեթոդական ուղեցույցը.
1.7. մինչև 2003 թվականի հունիսի 20-ը պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմիններին տրամադրել պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական բյուջեների նախագծերով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների կանխատեսումների կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.
1.8. մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ներկայացնել (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար նշված մարմիններից պահանջվող լրացուցիչ տեղեկատվության ցանկը.
1.9. մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը ինտերնետի միջոցով հրապարակել Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի հավանությանն արժանացած միջնաժամկետ ծախսերի ծրագրերը.
1.10. մինչև 2003 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու մասին հայտ ներկայացրած հայտատուների հետ համաձայնեցնել իրենց գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք ծախսերի ֆինանսավորման չափերը՝ դրանց մասին կազմելով համապատասխան արձանագրություններ և դրանք 5-օրյա ժամկետում ուղարկել հայտատուներին.
1.11. մինչև 2003 թվականի սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերի մասին նախնական տեղեկություններ.
1.12. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել՝
ա) մինչև 2003 թվականի հոկտեմբերի 4-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի բյուջետային ուղերձի նախագիծը (բացառությամբ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բացատրագրի),
բ) մինչև 2003 թվականի հոկտեմբերի 4-ը՝ 2004 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը (անհրաժեշտության դեպքում),
գ) մինչև 2003 թվականի հոկտեմբերի 15-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության 2004 թվականի բյուջետային ուղերձի նախագծի՝ սույն կետի «բ» ենթակետում նշված մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծում առաջարկվող մուտքերի կանխատեսումների հիման վրա մշակված «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ու դրա բացատրագիրը.
1.13. ապահովել, որպեսզի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝
ա) բյուջետային հայտերի կազմման աշխատանքների շրջանակներում պետական գնումների հաշվարկներում կիրառվող գների և սակագների միասնական հիմքի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններից ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների (համապատասխան տեխնիկական բնութագրերով) ցանկերի ստացումից հետո 10 օրվա ընթացքում այդ մարմիններին տրամադրվի նշված ցանկերում ներառված ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների 2003 թվականի կողմնորոշիչ գների մասին տեղեկատվությունը, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմիններին տրամադրվող՝ միանման բնութագրեր ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների կողմնորոշիչ գները չեն կարող միմյանցից տարբերվել.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված կողմնորոշիչ գների մակարդակը որոշելիս հիմք ընդունվեն՝
այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց ձեռքբերման համար 2003 թվականին «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքվել են գնման պայմանագրեր՝ այդ պայմանագրերով նախատեսված գները և սակագները: 2004 թվականին գործող պայմանագրերի առկայության դեպքում նշվում են այդ պայմանագրերով 2004 թվականի համար նախատեսված գները, իսկ մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում՝ համանման բնութագրեր ունեցող պայմանագրերից ժամանակագրական առումով վերջին պայմանագրով նախատեսված գները,
այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց ձեռքբերման համար 2003 թվականին «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական գնումների պայմանագրեր չեն կնքվել, կամ այդ պայմանագրերում հստակ գներ նախատեսված չեն, գնանշման հարցման միջոցով ստացված գները: Գնանշման հարցումը կատարվում է գործակալության կողմից առնվազն 3 կազմակերպությունից՝ հարցման միջոցով, և հիմք է ընդունվում հարցումների արդյունքում ստացված գների միջին թվաբանականը: Հարցումը, ի լրումն պահանջվող այլ տեղեկությունների, պետք է պարունակի նաև տեղեկություններ 2003 թվականի ընթացքում կատարվելիք գնումների, ինչպես նաև, պայմանավորված գնման առարկայի մատակարարման պայմանների փոփոխությամբ, առաջարկվող գների փոփոխության մասին:
2. Հայաստանի Հանրապետությունում 2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբին՝
2.1. Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել՝
ա) մինչև 2003 թվականի փետրվարի 14-ը՝ հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ առաջարկություններ,
բ) մինչև 2003 թվականի փետրվարի 14-ը՝ Հայաստանի Հանրապետությունում 2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման գործընթացում ընդգրկվող պետական կառավարման մարմինների ցանկի վերաբերյալ առաջարկություններ,
գ) մինչև 2003 թվականի ապրիլի 25-ը՝ ընդհանուր ծախսերում փոփոխություններ կատարելու, յուրաքանչյուր նախարարության ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների և նոր ծրագրերի ու միջոցառումների ֆինանսավորման համար առանձնացվող ընդհանուր միջոցների չափի վերաբերյալ առաջարկություններ (նշելով նաև, թե որ նախարարություններն են համարվում առաջնահերթ` նոր ծրագրերի ու միջոցառումների ֆինանսավորման համար միջոցներ հատկացնելու իմաստով),
դ) մինչև 2003 թվականի հունիսի 6-ը՝ 2004-2006 թվականների վերջնական միջնաժամկետ ծախսերի ծրագրերը (ֆիսկալ քաղաքականությունը և ծախսային քաղաքականության ռազմավարությունն արտացոլող փաստաթղթերը),
ե) մինչև 2003 թվականի հոկտեմբերի 6-ը` վերջնական ընդհանուր ծախսային չափաքանակների և պետական կառավարման մարմինների ֆինանսավորման ծախսերի մակարդակների վերաբերյալ (այդ թվում՝ նոր ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման համար առանձնացված ընդհանուր միջոցների վերաբերյալ) առաջարկություններ.
2.2. մինչև 2003 թվականի ապրիլի 18-ը՝ քաղաքականության փաստաթղթերը քննարկելու համար յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի հետ կազմակերպել հանդիպումներ.
2.3. մինչև 2003 թվականի սեպտեմբերի 10-ը՝ բյուջետային հայտերը քննարկելու համար յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի հետ կազմակերպել հանդիպումներ՝ հիմնական ուշադրությունը սևեռելով նոր ծրագրերի ֆինանսավորման համար ներկայացված հայտերի և յուրաքանչյուր ոլորտում հնարավոր խնայողությունների վրա:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարներին`
3.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝
ա) մինչև 2003 թվականի մարտի 21-ը՝ իրենց միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քաղաքականության փաստաթղթերը, որոնցում ներկայացվում են առկա և առաջարկվող նոր ծրագրերն ու դրանց իրականացման համար պահանջվող ծախսերի կանխատեսումները՝
բ) մինչև 2003 թվականի մայիսի 16-ը՝ ավարտուն տեսքի բերված՝ իրենց ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրերը,
գ) մինչև 2003 թվականի մայիսի 23-ը՝ ավարտուն տեսքի բերված՝ իրենց ոլորտի ծախսային ռազմավարությունն արտացոլող փաստաթղթի` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տվյալ խմբին վերաբերող գլուխը (վերաբերում է տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու պետական կառավարման հանրապետական մարմիններին),
դ) մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը՝ սույն որոշման 1.7-րդ կետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված՝ պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների մասին կանխատեսումները (յուրաքանչյուր մարմինը՝ իրեն վերապահված իրավասության մասով),
ե) մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը՝ սույն որոշման 1.5-րդ կետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված՝ իրենց և համակարգի 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը, որոնցում արտացոլված է կապը 2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ, և ընդգծվում են 2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի որոշումների նկատմամբ բոլոր զգալի շեղումները,
զ) մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը՝ օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2004-2006 թվականների օգտագործման մասին կանխատեսումները,
է) մինչև 2003 թվականի սեպտեմբերի 5-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող՝ 2003 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության զեկույցի՝ իրենց իրավասություններին վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում),
ը) մինչև 2003 թվականի սեպտեմբերի 15-ը՝ 2004 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող՝ առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկություն (յուրաքանչյուր մարմինը՝ իրեն վերապահված իրավասության մասով).
3.2. մինչև 2003 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին՝
4.1. մինչև 2003 թվականի մարտի 21-ը Հայաստանի Հանրապետությունում
2004-2006 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի քննարկմանը ներկայացնել 2004-2006 թվականների Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության հիմնական ուղղությունները.
4.2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ քննարկել և մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել աղետի գոտու վերականգնման 2004 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
4.3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ քննարկել և մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Գյումրի քաղաքի վերականգնման 2004 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
4.4. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ քննարկել և մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2004 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
4.5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկել և մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2004 թվականի առողջապահական պետական նպատակային տարեկան ծրագրերի նախագիծը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի համաձայնեցմանը ներկայացնել՝
5.1. մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը՝ աղետի գոտու վերականգնման 2004 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
5.2. մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը՝ Գյումրի քաղաքի վերականգնման 2004 թվականի տարեկան ծրագրի նախագիծը:
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
6.1. մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Սևանա լճի վերականգնման 2004 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
6.2. մինչև 2003 թվականի հունիսի 16-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի՝ այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները):
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված ծախսերի 2004 թվականի ֆինանսավորման նպատակով պահանջվող հատկացումների հաշվարկ (կազմակերպությունների կտրվածքով) և այդ ծախսերի գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծում հատկացումների նախատեսման առաջնահերթության վերաբերյալ առաջարկություններ:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի համաձայնեցմանը ներկայացնել 2004 թվականի առողջապահական պետական նպատակային տարեկան ծրագրերի նախագիծը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝
9.1. մինչև 2003 թվականի հունվարի 20-ը՝ ծառայության իրավասությանը վերաբերող բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում հարկային վարչարարության բարելավման միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական բյուջեների եկամուտների մակարդակի վրա ազդեցության գնահատականը (ըստ առանձին եկամտատեսակների).
9.2. մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի՝ ծառայության իրավասությանը վերաբերող ընթացիկ եկամուտների գծով («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասակարգմամբ) բյուջետային մուտքերի կանխատեսումները՝ համապատասխան հիմնավորումներով.
9.3. մինչև 2003 թվականի հունիսի 16-ը՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2001 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի մուծված բնապահպանական վճարների (ներառյալ մարված ապառքները) գումարների մասին տեղեկատվություն՝ ըստ դրանց առանձին տեսակների (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից վերահսկվող վճարների մասով).
9.4. մինչև 2003 թվականի հուլիսի 10-ը՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը (սույն որոշման 1.8-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան ցանկը ներկայացվելու դեպքում).
9.5. մինչև 2003 թվականի սեպտեմբերի 7-ը՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվելիք դոտացիաների՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները (համագործակցելով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ)՝ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝
10.1. մինչև 2003 թվականի հունվարի 15-ը՝ կոմիտեի իրավասությանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի ընթացիկ եկամուտների գծով բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում մաքսային վարչարարության բարելավման միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական բյուջեների եկամուտների մակարդակի վրա ազդեցության գնահատականը (ըստ առանձին եկամտատեսակների).
10.2. մինչև 2003 թվականի հուլիսի 2-ը՝ կոմիտեի իրավասությանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի ընթացիկ եկամուտների գծով («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասակարգմամբ) կանխատեսումները՝ համապատասխան հիմնավորումներով.
10.3. մինչև 2003 թվականի հունիսի 16-ը՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2002 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի մուծված բնապահպանական վճարների (ներառյալ մարված ապառքները) գումարների մասին տեղեկատվություն՝ ըստ դրանց առանձին տեսակների (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից վերահսկվող վճարների մասով).
10.4. մինչև 2003 թվականի հուլիսի 10-ը՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն (սույն որոշման 1.8-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան ցանկը ներկայացվելու դեպքում):
11. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝
11.1. համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝
ա) մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը՝ սույն որոշման 1.7-րդ կետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված՝ պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի գումարների մասին կանխատեսումները (յուրաքանչյուր մարմինը՝ իրեն վերապահված իրավասության մասով),
բ) մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը՝ սույն որոշման 1.5-րդ կետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված՝ համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը,
գ) մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը՝ սույն որոշման 1.5-րդ և 1.6-րդ կետերում նշված մեթոդական ցուցումների և ուղեցույցի համաձայն կազմված՝ մարզի (Երևան քաղաքի) համայնքներից ստացված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման մասին 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը.
11.2. համագործակցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների հետ՝ վերջիններիս համակարգին վերաբերող՝ մարզպետների (Երևանի քաղաքապետի) կողմից իրականացվող ծրագրերի և իրենց ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում:
12. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին՝
12.1. սույն որոշման 1.8-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան ցանկը ներկայացվելու դեպքում մինչև 2003 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն.
12.2. մինչև 2003 թվականի սեպտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվելիք դոտացիաների՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները՝ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների:
13. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝
13.1. մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը՝ սույն որոշման 1.7-րդ կետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված՝ պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական բյուջեների նախագծերով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների մասին կանխատեսումները (յուրաքանչյուր մարմինը՝ իրեն վերապահված իրավասության մասով).
13.2. մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը՝ սույն որոշման 1.5-րդ կետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված՝ իրենց (համակարգ ունեցող մարմինները՝ նաև համակարգի) 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը.
13.3. մինչև 2003 թվականի սեպտեմբերի 15-ը՝ 2004 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկություն (յուրաքանչյուր մարմինը՝ իրեն վերապահված իրավասության մասով):
14. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝
14.1. մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը՝ սույն որոշման 1.7-րդ կետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված՝ պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական բյուջեների նախագծերով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների մասին կանխատեսումները (խորհրդին վերապահված իրավասության մասով).
14.2. մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը՝ սույն որոշման 1.5-րդ կետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված՝ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների՝ 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման մասին հայտերը՝ ըստ յուրաքանչյուր դատարանի.
14.3. մինչև 2003 թվականի սեպտեմբերի 15-ը՝ 2004 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկություն (խորհրդին վերապահված իրավասության մասով):
15. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝
15.1. մինչև 2003 թվականի հուլիսի 16-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1.7-րդ կետում նշված մեթոդական ցուցումների համաձայն կազմված՝ պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսման ենթակա բյուջետային մուտքերի մասին կանխատեսումները (իրեն վերապահված իրավասության մասով).
15.2. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի նախագծում ներառելու համար մինչև 2003 թվականի սեպտեմբերի 6-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի ու ծախսերի նախահաշիվների նախագծերը՝ համապատասխան հիմնավորումներով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահին՝ մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2004-2006 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում տրամադրվելիք օժանդակության, դրա ծավալների ու աղբյուրների մասին տեղեկատվություն (կանխատեսումներ):
17. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2004 թվականի բյուջեների նախագծերը (ըստ եկամտային և ծախսային բոլոր հոդվածների), դրանց կազմման բացատրագրերը (ներառյալ 2004 թվականի համար ծրագրավորվող ցուցանիշների համեմատական վերլուծությունը՝ 2002 թվականի փաստացի և 2003 թվականին սպասվելիք ցուցանիշների նկատմամբ):
18. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատման ենթակա՝ պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկը կազմելու, ինչպես նաև պետության և համայնքների 2004 թվականի կարիքների համար ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների գնումների գործընթացի նախապատրաստմանն աջակցելու նպատակով՝
ա) ապահովել ըստ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային կառավարման մարմիններից ստացվող հարցումների՝ այդ մարմիններին նրանց կողմից 2004 թվականին գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերը կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը,
բ) իրեն վերապահված իրավասության սահմաններում ստուգել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններից ստացվող՝ 2004 թվականի բյուջետային տարում այդ մարմինների կարիքները բավարարելու համար գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերի (ներառյալ դրանց տեխնիկական բնութագրերը) կազմման ճշտությունը և իր դիտողություններն ու առաջարկությունները՝ համապատասխան անվանացանկն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում հայտնել անվանացանկ ներկայացրած համապատասխան մարմիններին.
գ) ստուգված և վավերացված՝ 2004 թվականի բյուջետային տարում գնվելիք ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների անվանացանկերը տրամադրել դրանք Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ներկայացրած Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններին, ինչպես նաև «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
19. Առաջարկել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահին մինչև 2003 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի գործունեության 2004 թվականի պետական նպատակային տարեկան ծրագիրը՝ այն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|