Գլխավոր տեղեկություն
Համար
N 797-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.07/27(617) Հոդ.15
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2002 թվականի N 797-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2002 թ.

դեկտեմբերի 28-ի N 797-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 35 որոշում.

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 36 որոշում.

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 356 որոշում.

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 381 որոշում.

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 412 որոշում.

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 487 որոշում.

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 536 որոշում.

8. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 616 որոշում.

9. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 34 որոշում.

10. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 454 որոշում.

11. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշում.

12. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 548 որոշում.

13. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի N 38 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 577 որոշում.

14. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 112 որոշում.

15. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 184 որոշում.

16. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 543 որոշում.

17. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների թիվը հաստատելու և նրանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 574 որոշում.

18. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 718 որոշում.

19. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 45 որոշում.

20. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 189 որոշում.

21. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը, կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների աշխատողների թիվը հաստատելու մասին» N 496 որոշում.

22. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 561 որոշում.

23. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 638 որոշում.

24. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 652 որոշում.

25. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 663 որոշում.

26. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 689 որոշում.

27. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 24 որոշում.

28. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 41 որոշում.

29. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 114 որոշում.

30. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 232 որոշում.

31. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 233 որոշում.

32. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 362 որոշում.

33. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 364 որոշում.

34. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 412 որոշում.

35. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 444 որոշում.

36. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 468 որոշում.

37. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 477 որոշում.

38. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 484 որոշում.

39. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 497 որոշում.

40. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 537 որոշում.

41. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 538 որոշում.

42. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 553 որոշում.

43. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 600 որոշում.

44. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 630 որոշում.

45. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 15-ի «Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 633 որոշում.

46. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 697 որոշում.

47. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 698 որոշում.

48. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 776 որոշում.

49. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 12 որոշում.

50. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 73 որոշում.

51. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշում.

52. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 189 որոշում.

53. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 299 որոշում.

54. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 469 որոշում.

55. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 535 որոշում.

56. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 576 որոշում.

57. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի N 151 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 605 որոշում.

58. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 622 որոշում.

59. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 623 որոշում.

60. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 689 որոշում.

61. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 797 որոշում.

62. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 832 որոշում։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան