Գլխավոր տեղեկություն
Համար
N 508-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.903
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 2002 թվականի N 508-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ՝       362       5       1

այդ թվում՝

կառուցվածքային ստորաբաժանումներ՝       208       5       1

առանձնացված ստորաբաժանումներ՝

Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն՝    11,

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչություն (Հայլեռտեխհսկողություն)՝    88,

Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն՝    55».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 40, 41, 45, 48 և 54-րդ կետերը։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 30
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան