Գլխավոր տեղեկություն
Համար
N 672
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.1999-22.05.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.05.2000

041.0672.27.10.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 1999 թվականի N 672
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 130 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 378 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրության`

ա) 6-րդ կետի «ժա» ենթակետում «բժշկաաշխատանքային» բառը փոխարինել «բժշկասոցիալական» բառով.

բ) 6-րդ կետից հանել «ժգ» և «ժդ» ենթակետերը.

գ) 13-րդ կետից հանել «նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 378 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 16-ի N 729 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքից հանել «Փախստականների և բնակչության տեղաշարժի վարչություն» և «Շինարարության վարչություն» տողերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան