Basic information
Number
N 1031-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (24.02.2011-10.12.2021)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2004.08.11/43(342) Հոդ.956
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.07.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.07.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.08.2004
Effective date
12.08.2004
Interrupt date
10.12.2021

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1031-Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, բացառությամբ «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի, որի համաձայն սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաբերյալ տեղեկատվության ստացման նպատակով ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

(1-ին կետը խմբ. 03.02.11 N 76-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 24
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
09.12.2021, N 2009-Ն 10.12.2021, N 1031-Ն
03.02.2011, N 76-Ն 24.02.2011, N 1031-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation