Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2004-01.01.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.47
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.11.2003
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303394

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 42-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎԻԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ձև թիվ 65-Ավիա (եռամսյակային) «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 42-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

 «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎԻԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԱՎԻԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

1.3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

1.4. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:

1.5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերվում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին

2.1. «Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) բոլոր տեսակի հաղորդակցություններով» (110) տողում լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից ձևավորված գումարը` դրամական արտահայտությամբ:

2.2. «Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) բոլոր տեսակի հաղորդակցություններով» (120) տողում լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:

2.3. «այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ» (121) տողում արտացոլվում է միջազգային չվերթներով ուղևորների փոխադրումից ստացված հանրագումարը, ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության երկրների չվերթները:

2.4. «որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ» (121.1) տողում արտացոլվում է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների չվերթներով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:

2.5. «ներհանրապետական հաղորդակցությամբ» (122) տողում արտացոլվում է հանրապետության տարածքում կատարված չվերթներով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը:

2.6. «այդ թվում` միջազգային հաղորդակցությամբ» (121) և «ներհանրապետական հաղորդակցությամբ» (122) տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի 120 տողի ցուցանիշին:

2.7. «Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), բոլոր տեսակի հաղորդակցություններով» - ընդամենը (140) տողում լրացվում է ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է բեռնափոխադրումներից ձևավորված գումարը` դրամական արտահայտությամբ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2.8. «Ուղեբեռի և բեռի (առանց փոստի) փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը» (141) տողում լրացվում է 140 տողի գումարը` առանց փոստի փոխադրումներից ստացված հասույթի գումարի:

2.9. «Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (150) տողում արտացոլվում է և հավասար է «միջազգային» (տող 151), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (151.1) և «ներհանրապետական» (տող 152) չվերթներով փոխադրված ուղևորների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):

2.10. «Փոխադրվել են ուղևորներ» (160) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը, ինչը հավասար է «միջազգային» (տող 161), որից Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (161.1) և ներհանրապետական (տող 162) չվերթներով փոխադրված ուղևորների թվաքանակի հանրագումարին:

2.11. «Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը» (180) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը:

2.12. «Միջազգային երթուղիներում լիցքավորման ծավալը» (190) տողում արտացոլվում է միջազգային երթուղիներում լիցքավորման համար ծախսված ավիավառելիքի քանակը:

2.13. «Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը» (200) տողում արտացոլվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները):

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի« Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

Ներկայացվում է

Ներկայացնում է

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը 

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

65-ԱՎԻԱ

(եռամսյակային)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 42-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò

       

ՏԳՏԴ 

 I_I_I_I_I_I

 

   

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հունվար- _________ 200__թ.

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) բոլոր տեսակի հաղորդակցություններով- ընդամենը

110

հազար դրամ

 

Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով (121,122 տողերի գումարը)- ընդամենը

120

-"-

 

այդ թվում`

միջազգային հաղորդակցությամբ

121

-"-

 

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ

121.1

-"-

 

ներհանրապետական հաղորդակցությամբ

122

-"-

 

Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսեր

130

-"-

 

Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) բոլոր տեսակի հաղորդակցություններով - ընդամենը

140

-"-

 

Ուղեբեռի և բեռի (առանց փոստի) փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

141

հազար դրամ

 

Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) բոլոր տեսակի հաղորդակցություններով (151,152 տողերի գումարը)- ընդամենը

150

-"-

 

այդ թվում`

միջազգային հաղորդակցությամբ

151

-"-

 

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ

151.1

-"-

 

ներհանրապետական հաղորդակցությամբ

152

-"-

 

150 տողից-ուղեբեռի և բեռի (առանց փոստի) ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)

153

-"-

 

Փոխադրվել են ուղևորներ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով (161,162 տողերի գումարը)- ընդամենը

160

հազար մարդ

 

այդ թվում`

միջազգային հաղորդակցությամբ

161

-"-

 

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ

161.1

-"-

 

ներհանրապետական հաղորդակցությամբ

162

-"-

 

Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների հետ կապված ծախսերը

170

հազար դրամ

 

Ավիացիոն վառելիքի (նավթի) փաստացի ծախսը

180

հազար տոննա

 

Միջազգային երթուղիներում լիցքավորման ծավալը

190

-"-

 

Ինքնաթիռների (ուղղաթիռների) օդում գտնվելու ժամանակը

200

ժամ

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________