ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2002 թվականի N 591-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիքինգ) հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Ա. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահ) |
Լ. Ասլանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի աշխատանքները համակարգող) |
Ռ. Վարդազարյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ |
Կ. Սուջյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ |
Ա. Եգանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար |
Ռ. Աբրահամյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության աշխատող |
Շ. Միքայելյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության սահմանային վերահսկողության բաժնի պետ |
Ս. Աղաջանյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ |
Մ. Խաչատրյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ |
Ա. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության տրանսպորտային ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ |
Տ. Վարդանյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության «Զվարթնոց» օդանավակայանի ներքին գործերի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ |
Ռ. Գյուլնազարյան | - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական |
Բ. Սարոյան | - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ) |
Է. Վիրապյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ |
Գ. Գևորգյան | - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Կ. Սիմոնյան | - ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ |
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի և ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|