ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2002 թվականի N 479-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 23-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 440 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում Ա. Խաչատրյանի, Ժ. Արամյանի և Բ. Ենգիբարյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի խորհրդական Ռ. Եղիազարյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Գ. Նիկողոսյանին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն Ռ. Հարությունյանին (հանձնաժողովի քարտուղար, խորհրդակցական ձայնի իրավունքով).
բ) հանձնաժողովի կազմից հանել Է. Կարապետյանին, Ռ. Դուրյանին և Վ. Կիրակոսյանին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում Զ. Բարսեղյանի և Բ. Ենգիբարյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Ս. Ղոնախչյանին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն Ռ. Հարությունյանին (հանձնաժողովի քարտուղար):
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Հայաստանի Հանրապետությունում ազգային մարդահամարի անցկացման աշխատանքների ֆինանսավորման TF թիվ 029889 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 763 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում Բ. Ենգիբարյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն Ռ. Հարությունյանին (հանձնաժողովի քարտուղար):
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 27-ի «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 97 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում`
ա) «Բ. Ենգիբարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն» բառերով.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն Ռ. Հարությունյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. օգոստոսի 12 |