Գլխավոր տեղեկություն
Համար
N 90
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.07/14(538) Հոդ.156
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2002 թվականի N 90
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունիսի 27-ի N 472, օգոստոսի 1-ի N 569 և հոկտեմբերի 19-ի N 748 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել՝

ա) Ե. Ավետիսյանի փոխարեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին.

բ) Ա. Սիմոնյանի փոխարեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աբեղա Տ. Թորգոմ Տոնիկյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան