ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2002 թվականի N 439-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 20.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20.5. սահմանել, որ ճյուղային ՄԺԾ-ների մշակման յուրաքանչյուր միջգերատեսչական խմբի անհատական կազմը սահմանվում է տվյալ խմբում ներկայացվող համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համատեղ հրամաններով, ընդ որում, յուրաքանչյուր միջգերատեսչական խմբի ղեկավարին նշանակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը».
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմը լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. հուլիսի 16 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|