ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2002 թվականի N 394-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետի «ժա» ենթակետին համապատասխան՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կարգը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ):
2. Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքային ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
6. Աշխատակազմը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է իր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների (ստորաբաժանման) (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանում) միջոցով:
II. Աշխատակազմի խնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության ոլորտում
7. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության ոլորտում աշխատակազմի խնդիրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքում տեղ գտած թերությունների բացահայտումը, դրանց վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ ներկայացնելը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական կառավարման այլ մարմիններում սահմանված կարգով ուսումնասիրությունների կատարումը։
III. Աշխատակազմի գործառույթները Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության ոլորտում
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված խնդիրների իրականացման նպատակով աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ անցկացնում է ուսումնասիրություններ, կատարում նրանց հանձնարարականները, կազմակերպում արդյունքների քննարկում, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր, տեղեկանք և առաջարկություններ: Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ ուսումնասիրություններ կարող են կատարվել նաև աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման նախաձեռնությամբ.
բ) ուսումնասիրություններ է կատարում Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական կառավարման այլ մարմիններում, վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքը, ամփոփում արդյունքները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումը վերահսկելու նպատակով հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ, առանձին դեպքերում, ելնելով հարցի կարևորությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն նրանց կողմից խորհրդակցություն հրավիրվելու վերաբերյալ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարումը չապահովելու կամ անբավարար կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ խախտումներ թույլ տված, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հետամուտ է լինում բացահայտված թերությունների վերացմանը և պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին զեկուցում հանձնարարականների կատարման արդյունքների մասին.
ե) վերահսկում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին հասցեագրված դիմումներում, բողոքներում և առաջարկություններում նշված հարցերի լուծման գործընթացը.
զ) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություններին մասնակից է դարձնում համապատասխան փորձագետների.
է) նշված գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման այլ մարմիններից կարող է պահանջել համապատասխան փաստաթղթեր և անհրաժեշտ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |