Գլխավոր տեղեկություն
Համար
N 684
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.13/28(94)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 1999 թվականի N 684
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 663 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական գույքի մասնավորեցման գործընթացի իրականացման միջոցառումների մասին» N 663 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի N 554 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետում «հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 10-ը» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 10-ը» բառերով, իսկ «գ» ենթակետում «դրանք լուծարելու գործընթացն ավարտել 1999 թվականին» բառերը փոխարինել «մինչև 1999 թվականի դեկտեմբերի 25-ը ավարտել NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված բաժնետիրական ընկերություններից 20-ի լուծարման գործընթացը» բառերով.

գ) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ տողերով`

 

«257. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Վանաձորի «Հաց» գործարանի N 2 արտադրամաս» ՊՓԲԸ

258. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Վանաձորի «Հաց» գործարանի N 19 արտադրամաս» ՊՓԲԸ

259. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Կապանի հացաընդունում» ՊՓԲԸ

260. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Արթիկի հացաընդունում» ՊՓԲԸ

261. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Վանաձորի հացաընդունում» ՊՓԲԸ
262. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն Բերդի «Ռելե» ՓԲԸ
263. ՀՀ քաղաքաշինության նախարարություն «Գավառի կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ
264. ՀՀ քաղաքաշինության նախարարություն «Կամոյի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ
265. ՀՀ քաղաքաշինության նախարարություն «Տավուշի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ
266.ՀՀ քաղաքաշինության նախարարություն «Խոշոր պանարտ» ՓԲԸ».

 

 դ) որոշման N 1 հավելվածից հանել 9, 26, 37, 38, 51, 54, 55, 60, 62, 84, 85, 115, 116, 117, 119, 120, 121, 122, 160, 230, 233 և 238 տողերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան