Գլխավոր տեղեկություն
Համար
N 219
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2002

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2002 թվականի N 219

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի N 761, 2000 թվականի մայիսի 31-ի N 309, օգոստոսի 3-ի N 502, հոկտեմբերի 3-ի N 661, նոյեմբերի 11-ի N 766, 2001 թվականի հունվարի 3-ի N 4, ապրիլի 16-ի N 298 և 2002 թվականի փետրվարի 14-ի N 77 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Օսիկյանին: