ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2002 թվականի N 42
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 605 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի N 151 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 605 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի նոյեմբերի 19-ի N 813 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի կազմում Ա. Մովսիսյանի, Ա. Խաչատրյանի և Ա. Թոխունցի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Հայջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ղուլյանին, «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Աբրահամյանին և նույն կոմիտեի խմելու և ոռոգման ջրերի հաշվառման ու իրացման համակարգման վարչության պետ Հ. Գրիգորյանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |