ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 2002 թվականի N 38
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 508 ՀՐԱՄԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշմամբ հաստատված գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի 14-րդ կետին համապատասխան`
1. Գրանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական իրեր պատրաստող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի անվանանիշի 2002 թվականի արտատիպը հաստատելու մասին» N 508 հրամանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` սահմանված կարգով ապահովել նշված հրամանի հաշվառումը և հրատարակումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|