Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/29(401) Հոդ.75
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.01.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունվարի 2002 թվականի N 2

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 232 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 30-ի N 631 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի՝

ա) կառուցվածքից հանել «Կապիտալ ծախսերի կատարման ֆինանսական ծրագրավորման վարչություն» և «Ընթացիկ ծախսերի կատարման ֆինանսական ծրագրավորման վարչություն» տողերը.

բ) կառուցվածքը լրացնել «Ծախսերի ֆինանսավորման վարչություն» տողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան