041.0885.18.12.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2001 թվականի N 885
քաղ. Երևան
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Գեղարքունիքի մարզպետարանի աշխատողների թիվը` 145 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 30-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 257, 2000 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 30-ի N 257 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 662 և 2001 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 30-ի N 257 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 293 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն Գյուղատնտեսության վարչություն Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն Քաղաքաշինության վարչություն Բնապահպանության վարչություն Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն Արտաքին տնտեսական կապերի, ներդրումների և ծրագրերի վարչություն Կոմունալ տնտեսության, ճանապարհաշինության և տրանսպորտի վարչություն Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն Իրավաբանական և կադրերի բաժին Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Ընդհանուր բաժին Մարզպետի աշխատակազմ Հաշվապահություն Տնտեսական բաժին |