041.0882.18.12.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2001 թվականի N 882
քաղ. Երևան
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Արարատի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Արարատի մարզպետարանի աշխատողների թիվը` 94 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 53 և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի N 53 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 651 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն Քաղաքաշինության վարչություն Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն Կրթության բաժին Մշակույթի և սպորտի բաժին Առողջապահության բաժին Սոցիալական ապահովության բաժին Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին Իրավաբանական բաժին Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն Արդյունաբերության և առևտրի բաժին Լրատվության բաժին Հաշվապահություն Ընդհանուր բաժին Տնտեսական բաժին Կադրերի բաժին Մարզպետի աշխատակազմ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.06.2012, N 482-Ն | 14.06.2012, N 882 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|