Գլխավոր տեղեկություն
Համար
N 746
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.14/35(167) Հոդ.865
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2001 թվականի N 746

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372, 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 762 և 2001 թվականի մայիսի 8-ի N 355 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման N 1 հավելվածում «ՀՀ արդարադատության նախարարության համակարգ» բաժինը «Փորձագիտական կենտրոն» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ նոր ենթաբաժիններով՝

 

«Քրեակատարողական վարչություն

 

- վարչության պետ 20350
- վարչության պետի տեղակալ, աշխատակազմի ղեկավար 19760
- բաժնի, բաժանմունքի պետ, մամլո քարտուղար 18100
- բաժնի, բաժանմունքի պետի տեղակալ 17850
- գլխավոր մասնագետ, գրասենյակի պետ 16270
- առաջատար մասնագետ,  պատասխանատու ավագ հերթապահ 16000
- առաջին կարգի մասնագետ, պատասխանատու հերթապահ 15840
- ավագ տեսուչ, արխիվի վարիչ 14510
- տեսուչ, պատասխանատու հերթապահի օգնական 13800

 

 Քրեակատարողական հիմնարկ

 

- քրեակատարողական հիմնարկի պետ 18610
- քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, աշխատակազմի ղեկավար 18240
- տեղամասի պետ 18000
- քրեակատարողական հիմնարկի բաժնի, բաժանմունքի պետ 17440
- քրեակատարողական հիմնարկի բաժնի, բաժանմունքի պետի տեղակալ 17090
- քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ 16270
- խմբի ղեկավար 15840
- գլխավոր մասնագետ 15370
- առաջատար մասնագետ 15170
- առաջին կարգի մասնագետ, պատասխանատու հերթապահի օգնական   15030
- մասի պետ, մասնաշենքի ավագ տեսուչ, ավագ տեսուչ-տեխնիկ, ծառայողական շնապահության ավագ հրահանգիչ 13500
- ավագ տեսուչ, տեսուչ-տեխնիկ 13250
- տեսուչ 13000».

 

բ) որոշման N 11 հավելվածից հանել «Քրեական պատիժների իրականացման վարչության ենթակա ստորաբաժանումներ» ենթաբաժինը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատողների կոչումների համար սահմանել հետևյալ հավելավճարները՝

 


Կոչումը

ՀավելավՃարի չափը 


 

նվազագույն ամսական աշխատավարձի


Արդարադատության գեներալ-մայոր
 
13-ապատիկի չափով
Արդարադատության գնդապետ   11-ապատիկի չափով
Արդարադատության փոխգնդապետ   10-ապատիկի չափով
Արդարադատության մայոր   9-ապատիկի չափով
Արդարադատության կապիտան   8-ապատիկի չափով
Արդարադատության ավագ լեյտենանտ   7-ապատիկի չափով
Արդարադատության լեյտենանտ   6-ապատիկի չափով
Արդարադատության կրտսեր լեյտենանտ   5-ապատիկի չափով
Ավագ ենթասպա   4,5-ապատիկի չափով
Ենթասպա   4-ապատիկի չափով
Ավագ   3,5-ապատիկի չափով
Ավագ սերժանտ   3-ապատիկի չափով
Սերժանտ   2,5-ապատիկի չափով
Կրտսեր սերժանտ   2-ապատիկի չափով
Եֆրեյտոր   1,5-ապատիկի չափով
Շարքային   1-ապատիկի չափով

 

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրույքաչափերի համաձայն տրվող աշխատավարձերի հիման վրա հաշվարկվող կենսաթոշակների գծով առաջացած լրացուցիչ վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն այդ նպատակների համար նախատեսված միջոցներից:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի N 226 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 355 որոշման 2-րդ կետը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան