Գլխավոր տեղեկություն
Համար
N 865
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.26/20(610) Հոդ.1021
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2001 թվականի N 865
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարություն

 

Լ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Թոփուզյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Կարապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Ժ. Ասատրյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Ռ. Գասպարյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ

Ն. Ղուկասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետ

Ս. Մինասյան

- ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ղեկավար»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան