ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2001 թվականի N 799
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 412 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. ՀՀ բնապահպանության նախարարություն |
105 | 3 | 1»: |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`
ա) սույն որոշման 1-ին կետով սահմանված նախարարության աշխատողների առավելագույն թվի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը` ապահովելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ սահմանված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հարաբերակցությունը.
բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը սահմանելու մասին» N 412 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Կենսաբազմազանության և հողերի պահպանության վարչություն
Ընդերքի պահպանության և հանքային ռեսուրսների վարչություն
Ջրային ռեսուրսների պահպանության վարչություն
Մթնոլորտի պահպանության վարչություն
Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչություն
Օրենսդրության վարչություն
Բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի վարչություն
Միջազգային համագործակցության վարչություն
Նախարարի աշխատակազմ
Քարտուղարություն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|