041.0790.06.11.01
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏ
Ո ր ո շ ու մ
6 նոյեմբերի 2001 թվականի N 790
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 100 3 -»:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`
ա) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` նախարարության աշխատողների առավելագույն թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը.
բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 15 որոշումը և 2001 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 189 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Քաղաքաշինության քաղաքականության և տարածքների պլանավորման վարչություն
Ճարտարապետության վարչություն
Գիտատեխնիկական քաղաքականության վարչություն
Բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչություն
Լիցենզավորման կենտրոն
Շինարարության քաղաքականության և ինվեստիցիոն ծրագրերի վարչություն
Աղետի գոտու հարցերի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քարտուղարություն
Անձնակազմի կառավարման բաժին
Իրավաբանական բաժին
Արտաքին կապերի և տեղեկատվության բաժին
Նախարարի աշխատակազմ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.10.2002, N 633-Ն | 07.11.2002, N 790 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|