Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏ
Ո ր ո շ ու մ
2 նոյեմբերի 2001 թվականի N 781
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 730 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների բաշխման գործընթացը կանոնակարգելու մասին» N 730 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 4-րդ կետը «գումարները» բառից հետո լրացնել «ըստ սեփականատերերի (համայնք և Հայաստանի Հանրապետություն)» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |