ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2001 թվականի N 742
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 181 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 532 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 181 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 7-րդ կետից հանել «բ» ենթակետը.
բ) 7-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) ուղղիչ հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց ուղեկցումը»:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 3-ի N 415 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» ենթակետով.
«ժբ) քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված խնդիրների կատարման ապահովումը».
բ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իդ» ենթակետով.
«իդ) վերահսկում է քրեակատարողական հիմնարկների գործունեությունը»:
Այդ կապակցությամբ «իդ» և «իե» ենթակետերը համապատասխանաբար համարել «իե» և «իզ» ենթակետեր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|