Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2001-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.07.02/13(76) Հոդ.89
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.04.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

120.0039.30.04.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 ապրիլի 2001 թ.

ք. Երևան 

N 39

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ» Հ.1 ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիրը» Հ.1 բնակբնութագիր պետական վիճակագրական հաշվետվային ձևը և դրա լրացման կարգի վերաբերյալ Հրահանգը (կցվում է):

 

Նախարար

Ս. Մնացականյան

 

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային Վիճակագրական ծառայություն


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
30.04.2001 թ. N 39 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

N 1 - ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ» ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգը մշակված է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի «ե» կետի, «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի համաձայն և նպատակ ունի տալ համապատասխան մեթոդաբանական ցուցումներ բազմաբնակարան շենքերի բնակարանների բնութագրերի վերաբերյալ հաշվետվության լրացման վերաբերյալ:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հաշվետվությունը ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմինները (բոլոր բազմաբնակարան շենքերի համար) և պետական հիմնարկները (ուսումնական հաստատությունների, հանրակացարանների, մանկատների, ծերերի և հաշմանդամների տների, գիշերօթիկ դպրոցների համար):

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐԸ

 

Բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող կառույց:

Բնակարան` շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով:

Բնակարանի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) գումարով:

Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում`

- աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակների զբաղեցրած մակերեսները, չտաքացվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսները,

- առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները,

- ոչ բնակելի մակերեսները, որ զբաղեցված են համայնքների, խանութների, պոլիկլինիկաների, դեղատների, բանկերի, կապի բաժանմունքների, մանկական հիմնարկների, կենցաղի ծառայությունների և այլնի կողմից:

Հանրակացարանների, մանկատների, ծերանոցների և հաշմանդամների տների, գիշերօթիկ դպրոցների բնակության համար նախատեսված սենյակների ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառում շենքի պարետի, սպասարկող անձնակազմի ծառայողական սենյակների, ճաշարանի, բուֆետի, ակումբի, գրադարանի, ընթերցասրահի, սպորտային դահլիճների, կենցաղ սպասարկման ընդունման կետերի, վարսավիրանոցների, առևտրի կետերի, բուժկետերի մակերեսները:

Բնակարանի և հանրակացարանի բնակելի մակերեսի մեջ հաշվառվում են բնակարաններում, հանրակացարաններում և դրանց հավասարեցված շինություններում բնակելի սենյակների (ընդհանուր սենյակների և ննջարանների) մակերեսները, հանրակացարաններում, մանկատներում, ծերերի և հաշմանդամների տներում, գիշերօթիկ դպրոցներում` հանգստի և արտադասարանային պարապմունքների սենյակների մակերեսները, որևէ պատճառով ժամանակավոր չբնակեցված (վերանորոգում, վերասարքավորում) բնակելի սենյակների մակերեսները:

Բնակելի մակերեսի մեջ չեն հաշվառվում բնակության համար նախատեսված, սակայն այլ նպատակով օգտագործվող մակերեսները:

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Պահանջվող տեղեկատվությունը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանն անհրաժեշտ է ՀՀ 2001 թ. մարդահամարն անցկացնելու ընթացքում` մարդահամարի հարցաթերթի «Տնային տնտեսության բնակության պայմանները» բաժնում` բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների ճշգրիտ և ամբողջական լրացումն ապահովելու համար:

 

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների` տեխնիկական անձնագրերի, գույքագրման և փաստաթղթերի գրանցման գրքերի, հարկաբաժինների նախագծերի և դրան կից փաստաթղթերի հիման վրա: Ընդհանուր և բնակելի մակերեսները բերվում են ամբողջական թվերով:

2. Բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալները` բնակարանի համարը, սենյակների քանակը, ընդհանուր և բնակելի մակերեսները բերվում են առանձին տողերով: Բոլոր բնակարանները գրանցելուց հետո, 1-ից 4-րդ սյունակների համար հաշվարկվում է համապատասխան տվյալների հանրագումարն ըստ շենքի:

3. Բնակելի սենյակի և մահճակալային տիպի հանրակացարանների համար առանձին տողով բերվում են տվյալներ յուրաքանչյուր սենյակի վերաբերյալ: 1-ին սյունակում գրվում է սենյակի համարը, 2-րդ և 3րդ սյունակները չեն լրացվում, 4-րդ սյունակում` սենյակի բնակելի մակերեսը: Բոլոր սենյակները գրանցելուց հետո հաշվարկվում են 1-ին և 4-րդ սյունակների հանրագումարներն ըստ հանրակացարանի, 2-րդ սյունակում գրվում է մահճակալ - տեղերի քանակը, իսկ 3-րդ սյունակում` ամբողջությամբ վերցրած հանրակացարանի ընդհանուր մակերեսը:

4. Մանկատներում, ծերերի և հաշմանդամների տներում հաշվետվությունը լրացվում է նույն կարգով:

5. Հաշվետվության լրացված ձևերը դասավորվում են քաղաքներում` ըստ պողոտաների, փողոցների, թաղամասերի նրբանցքների անվանումների (այբբենական կարգով), շենքերի (շինությունների) համարների աճողական կարգով, իսկ գյուղական համայնքներում` ըստ բնակավայրերի անվանումների (այբբենական կարգով) և ներկայացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժիններին` 2001 թ. հունիսի 30-ից ոչ ուշ:

6. N 1-բնակբնութագիր հաշվետվությունը լրացնելու ժամանակ, ի լրումն սույն հրահանգի, ըստ անհրաժեշտության, հարկ է օգտվել նաև Ձև N 1-բնակֆոնդ վիճակագրական հաշվետվությունը կազմելու հրահանգից (հաստատված ՀՀ վիճակագրության նախարարի 1998 թ. թիվ 161 հրամանով):

7. Բազմաբնակարան շենքերի քանակը, որոնց համար կազմվում է N 1- բնակբնութագիր ձևը, պետք է համապատասխանի Ձև N 1 - բնակֆոնդ ձևի հաշվետվության 401 տողի տվյալներին:

 

Ներմուծեք նկարագրությունը_18743

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի


Ում է ներկայացվում______________________________
                                            (անվանումը)
Ով է ներկայացնում_____________________________
                                            (անվանումը)
Հիմնադիրները (մասնակիցները)*** 1 4
1. պետություն, 2. համայնք, 3. իրավաբանական անձ, 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում
Կազմակերպական-իրավական ձևը _____ ծածկագիրը**/_/_/

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _ __ծածկագիրը** /_/_/_/_/_/

ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման համարը** /_/_/_/_/_/_/_/_/_/_ /

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/

 

Մարզը________________________________________       /__/__/

 

Հասցեն_____________________________________________

 

*) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ

նշումները կատարվում են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում

**) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման

վկայականից (կամ ՏԸԴ-ի հիման վրա)

Տրամադրված
տեղեկությունների
գաղտնիությունը
երաշխավորվում է
օրենքով

Զև N 1-Բնակբնութագիր

փոստային-միանվագ

Հաստատված է ՀՀ վիճակագրություն պետական խորհրդի 30.04.2001 թ. N 39 որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ ԱվԾ-ի տարածքային բաժին

Ներկայացնում են՝
տեղական ինքնակառավարման մարմինները (բոլոր բազմաբնակարան շենքերի համար), պետական հիմնարկները (հանրակացարանների, մանկատների, ծերերի և հաշմանդամների տների, գիշերօթիկ դպրոցների համար)
Հհաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև 2001 թ. հունիսի 30-ը։

 

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Բազմաբնակարան ԵՎ այլ շենքի բնակարանների բնութագիրը
(լրացվում է յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար)

 

Մարզ--------- Համայնք----------Բնակավայր

Պողոտա, փողոց, նրբանցք-----------------

Տան/Շենքի համարը----------կառուցման տարին---------

Արտաքին պատերի շինանյութը

 

Բնակարանի(սենյակի))  համարը

Սենյակների (մահճակալ-տեղերի))  քանակը

Մակերեսը
(քառ. մետր)

Բնակարանի(սենյակի))  համարը

Սենյակների (մահճակալ-տեղերի))  քանակը

Մակերեսը
(քառ. մետր)

ընդհանուր

որից՝ բնակելի

ընդհանուր

որից՝ բնակելի

1

2

3

4

1

2

3

4

                
               
         

 

     
                 
                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

________

●) մահճակալային տիպի հանրակացարանների համար

Բնակարանի(սենյակի))  համարը

Սենյակների (մահճակալ-տեղերի))  քանակը

Մակերեսը
(քառ. մետր)

Բնակարանի(սենյակի))  համարը

Սենյակների (մահճակալ-տեղերի))  քանակը

Մակերեսը
(քառ. մետր)

ընդհանուր

որից՝ բնակելի

ընդհանուր

որից՝ բնակելի

1

2

3

4

1

2

3

4

                
               
         

 

     
                
               
               
               
               
               
               
               
               
               
               
                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար`____________________ _____  __________2001 թ.

__________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

 

ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 հունիսի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12001103