Գլխավոր տեղեկություն
Համար
N 667
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2001-26.03.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի N 667

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

 1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովին ներկայացնել`

 ա) մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.

 բ) մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը, ըստ ավարտվածության, Հայաստանի Հանրապետության համայնքների սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով համայնքների սահմանները:

 3. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը`

 ա) ըստ անհրաժեշտության ընդգրկելով համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.

 բ) մինչև 2004 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածները հաստատելու մասին», ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:

 4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` քաղաքայի համայնքների սահմանները ճշգրտելու նպատակով մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել քաղաքային համայնքների` հաստատված գլխավոր հատակագծերի պատճենները:

 5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433, 1999 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 704 և 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 533 որոշումները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

սեպտեմբերի 13-ի N 667 որոշմամբ

 

 Կ Ա Զ Մ

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
 Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
 Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
 Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ գլխավոր գանձապետ
 Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
 Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
 Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
 Է. Բարսեղյան - Սյունիքի մարզպետ
 Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ
 Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ
 Վ. Հակոբյան - Գեղարքունիքի մարզպետ
 Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ
 Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ
 Կ. Շահգելդյան - Կոտայքի մարզպետ
 Ա. Սարգսյան - Արարատի մարզպետ
 Ֆ. Փիրումյան - Շիրակի մարզպետ
 Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ
 Ռ. Նազարյան - Երևանի քաղաքապետ
 Հ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտ տնօրեն
 Գ. Ավետյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
 Ֆ. Ղազարյան - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ
 Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարական վարչության պետ
 Կ. Ամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):

 

 

  

 

 

  

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2005, N 67-Ա 08.02.2005, N 667
26.03.2002, N 157 26.03.2002, N 667
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան