Գլխավոր տեղեկություն
Համար
N 629
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.19/17(607) Հոդ.710
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 629
քաղ. Երևան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականները պետական պատվերով  ստացող պետական մարմիններին և հիմնարկներին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

ա) որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականները պետական պատվերով  ստացող պետական մարմինների և հիմնարկների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 69, 70, 71, 72, 73, 74, 75 և 76-րդ կետերով.

 

«69. ԼՂՀ Նախագահի աշխատակազմ 2 օրինակ
70. ԼՂՀ Ազգային ժողով 2 օրինակ
71. ԼՂՀ կառավարություն 2 օրինակ
72. ԼՂՀ Քաշաթաղի վարչակազմ 2 օրինակ
73. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե       1 օրինակ
74. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով     1 օրինակ
75. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 1 օրինակ
76. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե       2 օրինակ».
բ) 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
«68. ՀՀ արդարադատության նախարարության պահուստ 10 օրինակ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան