ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2001 թվականի N 592
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 730 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1. Որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 7-րդ կետը լրացնել հետևյալ նոր` «ժա» և «ժբ» ենթակետերով.
«ժա) շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը նպաստելը.
ժբ) Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նկատմամբ ներքին շուկայի պաշտպանությունը».
բ) 8-րդ կետը լրացնել հետևյալ նոր` «խա» և «խբ» ենթակետերով.
«խա) շուկայական ենթակառուցվածքի մոնիտորինգի անցկացումը, շուկայական ենթակառուցվածքի գործունեության նպատակաուղղումը տնտեսության իրական հատվածի զարգացմանը.
խբ) ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրությունների անցկացումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը»:
2. Որոշմամբ հաստատված կենտրոնական ապարատի կառուցվածքում`
ա) կառուցվածքը լրացնել`
«Շուկայական ենթակառուցվածքի զարգացման վարչություն» և
«Ներքին շուկայի կարգավորման և պաշտպանության վարչություն» տողերով.
բ) կառուցվածքից հանել «Որակի, ստանդարտացման և մտավոր սեփականության պաշտպանության վարչություն» տողը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |