Գլխավոր տեղեկություն
Համար
N 569
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2001 թվականի N 569

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունիսի 27-ի N 472 որոշման խմբագրությամբ) կատարել հետեւյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում`

ա) Ա. Սիմոնյանի, Գ. Արզումանյանի և Մ. Եգանյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային, դրամաշնորհային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Ս. Տեր-Սիմոնյանին (հանձնաժողովի նախագահի տեղակալ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Խաչատրյանին.

բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2001 թ. օգոստոսի 1
Երևան