ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2001 թվականի N 565
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 816 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 816 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Հաստատված է ՀՀ վարչապետի 2000 թ. դեկտեմբերի 4-ի N 816 որոշմամբ |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի
Գլխավոր վարչության պետի աշխատակազմ
Թռիչքների անվտանգության տեսչություն
Թռիչքային աշխատանքների կազմակերպման բաժին
Ինժեներաավիացիոն ապահովման բաժին
Օդային տարածքի կազմակերպման բաժին
Օդանավակայանային գործունեության կարգավորման բաժին
Լիցենզավորման և փոխադրումների կարգավորման բաժին
Արտադրատնտեսական վերլուծությունների բաժին
Ֆինանսահաշվային բաժին
Իրավապայմանագրային բաժին
Ավիացիոն անվտանգության բաժին
Առաջին բաժին
Զինվորական մոբիլիզացիայի բաժին