Գլխավոր տեղեկություն
Համար
N 572
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 1998 թվականի N 572
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պայթյունահրդեհավտանգ ձեռնարկությունների, կազմակերպությունների և օբյեկտների նկատմամբ իրականացվող պետական տեխնիկական հսկողության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 8 որոշմամբ հաստատված կառուցվածքը լրացնել նոր` 4-րդ և 5-րդ կետերով.

«4. Ֆինանսատնտեսական բաժին

5. Անալիտիկ տեղեկատվական բաժին»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հաշվի առնել Հայլեռտեխհսկողության հայտը և անալիտիկ տեղեկատվական բաժնի համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան