Գլխավոր տեղեկություն
Համար
N 298
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.02/44(710) Հոդ.328
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2001 թվականի N 298
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի N 761, 2000 թվականի մայիսի 31-ի N 309, օգոստոսի 3-ի N 502, հոկտեմբերի 3-ի N 661, նոյեմբերի 11-ի N 766 և 2001 թվականի հունվարի 3-ի N 4 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմում Ա. Ասլիկյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին, Ն. Մանգասարյանի փոխարեն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լ. Յոլյանին, Գ. Ամալյանի փոխարեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գյուրջյանին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան