Գլխավոր տեղեկություն
Համար
N 103
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.02.23/5(137) Հոդ.130
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2001 թվականի N 103
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ԵՎ կապի նախարարություն

Ե. Զախարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (խորհրդի նախագահ)

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ս. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ն. Առուստամյան

- ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ

Է. Կարապետյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության պետ

Ս. Կանայան

- ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգման և վերահսկման վարչության պետի տեղակալ

Լ. Եսայան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության և տրանսպորտի ձեռնարկությունների ֆինանսական ծրագրերի վարչության պետի տեղակալ

Ա. Բախտամյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարկային ԾԻԳ-ի ղեկավար

 

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարկային ծրագիր իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան