ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2001 թվականի N 240
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 23-ի N 390 և 2000 թվականի հուլիսի 12-ի N 446 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության մեջ`
վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի».
2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ու Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև կնքված «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի և» բառերը.
4-րդ կետից հանել «Ոռոգման համակարգերի վերականգնում» և» բառերը.
5-րդ կետից հանել «Միջազգային զարգացման ընկերակցության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված «Ոռոգման համակարգերի վերականգնում» և» բառերը.
կանոնադրության տեքստում «ծրագրեր» բառը փոխարինել «ծրագիր» բառով:
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
|
Ա. Մարգարյան |
|
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի
Զ. Գևորգյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ե. Ավետիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Հ. Քլոյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ռ. Հովհաննիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավաբանական վարչության պետ |
Ռ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ |
Մ. Մխիթարյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ |
Լ. Աղամյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|