ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2005 թվականի N 580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 546 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 17-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 546 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 27 |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Դ. Հարությունյան |
- ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Աբովյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Հ. Մանուկյան |
- ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ) |
Տ. Պետրոսյան |
- Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Նավասարդյան |
- ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչության պետ |
Տ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Հ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական |
Ա. Թունյան |
- ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |