041.0113.12.02.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2001 թվականի N 113
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 495 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի N 495 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի N 569, 2000 թվականի սեպտեմբերի 1-ի N 594, 2000 թվականի նոյեմբերի 20-ի N 780 և 2000 թվականի դեկտեմբերի 18-ի N 843 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքից հանել «Վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչություն» և «վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգման և վերահսկման վարչություն» տողերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |